Menakutyan Karakusi

$20.00

The Square of Loneliness: Novellas and Short Stories

SKU: BLF0418 Categories: , ,

Description

Ժողովածուում ընդգրկված վիպակներն ու պատմվածքները, տարաբնույթ սյուժեներով ու զարգացումներով հանդերձ, հատկանշվում են թեմատիկ կոնկրետացումներով ու գրողական աշխարհայացքի ընդգծված միասնականությամբ: Հոգեբանական նուրբ դիտարկումներով, անհրաժեշտության պարագային՝ նաև սևեռումներով, հուզական պոռթկումներով՝ Մարգարիտ Դերանցը վկայագրում է մի սերնդի կենսագրություն, որը, ձևավորվելով խորհրդային հասարակարգում, այնուհետև ապրելով Հայաստանի անկախության շրջանի դժվարությունները, փորձում է ինքնահաստատվել նաև օտար ափերում, որտեղ հայտնվել է հանգամանքների բերումով՝ ճաշակելով պանդխտության տառապանքը: Հույսեր, հուսախաբություններ, սերեր ու կարոտներ, հիասթափություններ… Ամեն դեպքում՝ Դերանցի՝ ոգով ու հավատով ուժեղ հերոսները, անգամ առերևույթ պարտությամբ, կարողանում են հաղթել իրենք իրենց ու հետևաբար՝ կյանքին ու ճակատագրին:
– ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Additional information

Weight 1 kg