Description
Գրքում ներկայացված է Կիլիկիայի հայերի 1909 թ. Ապրիլյան ջարդերի ու դրանց առնչված իրադարձությունների պատմությունը: Այդ ջարդը հայ ժողովրդի անօրինակ ճակատագրի, նրա դաժան մարտիրոսության մի նոր ցնցող վկայություն էր: Աշխատության մեջ տեղ են գտել նաև մի շարք վայրերում հայոց ինքնապաշտպանական մարտերի նկարագրությունները:






