Description
Ինքնակենսագրական լինելուց առավել՝ այս վեպը Կարապենցի հոգու գիրքն է, նրա ներքին փոթորիկների ու երկվոթյունների, իր «ես»-ի, իր իրական տեղի, ճշմարտության փնտրտուքների, հույսերի ու հուսախաբությունների պատմությունը: Վեպում նա արծարծում է նաև ոգու և լեզվի, հողի և հայրենիքի, ազգային հիշողության ու պատկանելության կենսական հարցեր՝ կարևորելով դրանք որպես մարդ էակի գոյատևման հիմք:






