Gerdastan Stverats

$25.00

Family of Shadows: A Century of Murder, Memory, and the Armenian American Dream

SKU: BLG0134 Categories: , , , , , ,

Description

Մինչ աշխարհամարտը 1915-ին մոլեգնում է Եվոտլայում՝ օսմանյան իշխանությունը սկսում է 1.5 միլիոն հայերի կանոնավոր սպանդը – ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը։ Գասպար Հովհաննիսյան անունով պատանին մեկն է փրկված այն հայերից, ովքեր փախնում են նախնյաց ավերակներից ե համայնքներ ստեղծում աշխարհով մեկ։ Ամերիկյան երազանքը Գասպարին բերում է Քալիֆորնիայի Սան Հոաքին հովիտը, որտեղ նա մի փոքրիկ ագարակ է հիմնում։ Բայց Հայաստանի մասին հիշողությունները հուժկու կրակ են -սիրո, տառապանքի ու ազգային վերածնության հավատի ժառանգություն։
Գասպարի որդի Ռիչարդը թողնում է ընտանեկան ագարակը՝ ժամանակի ե ժխտման ուժերի դեմ պաշտպանելու կորուսյալ երկրի պատմությունը։ Միացյալ Նահանգներում նա մասնակցում է հայկական ոաումնասիրությունների դաշտի ստեղծմանը, ցեղասպանագիտության բնագավառում դառնում է համաշխարհային հեղինակություն։ Ռիչարտի որդուն նույնպես անցյալը հետապնդում է -U ոգեշնչում։ 1989թ. նա թողնում է լոս անջելեսյան իրավաբանական գրասենյակը՝ հայրենադարձության յուրօրինակ քայլ կատարելով դեպի Խորհրդային Հայաստան, որտեղ նա պատմական դերակատարություն է ունենում նորանկախ հանրապետության ստեղծման գործում։
Արդ, հուզիչ մի գրքում, որը մասամբ հետազոտական հուշագրություն է, մասամբ էլ՝ հայոց պատմություն, Րաֆֆիի որդին՝ Կարին Հովհաննիսյանը, շարադրում է իր գերդաստանի պատմությունը – ողբերգության, հիշողության ու փրկության պատմություն, որ լուսաբանում է այն երկար ստվերները, որ պատմությունը գցում է սերունդների վրա։

Additional information

Weight 2 kg