Description
Ղարաղան Իրանի այն շրջաններից է եղել, որին շատ քիչ է անդրադարձւել, ուստի բացի լրացնելու և այս շրջանի հայութեան պատմութիւնը սերունդներին փոխանցելու նպատակով կազմողները ձեռնամուխ եղան երկար տարիների ուսումնասիրութեան արդիւնքն հանդիսացող սոյն աշխատանքին: Աշխատութեան մէջ նախ տրւել է իւրաքանչիւր շրջանի և գիւղի աշխարհագրական դիրքը, այնուհետև դրանց կազմաւորման ու պատմական անցեալը, ղարաղանահայութեան մէջ գոյութիւն ունեցող կապերը, նրանց ապրելակերպն ու սովորութիւնները:






