Patmvatskner yev Stsenarner

$19.95

Short Stories and Scenes

SKU: BFT0018 Categories: , , , ,

Description

Սերգեյ Փարաջանովը, ամենաինքնատիպ ռեժիսորներից մեկը լինելուց զատ, թերեւս Homo Ludens-ի /խաղացող մարդու/ ամենաուշագրավ եւ անկաշկանդ արտահայտություններից է, ում ողջ կյանքը զավեշտալի ու ողբերգական, գրավիչ ու երբեմն շատ վտանգավոր խաղ էր /մանավանդ մեր երկրռւմ/ եւ ում այլությունը, «ուրիշությունը ահազանգի ուժ էր ստանում։ Ինչպես ասում էր իր ընկերներից մեկը. «Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն։

Հայերեն տպագրվող այս գրգում ի մի Է բերված նրա ողջ պահպանված գրական ժառանգությունը, որը շատ կարեւոր է նրա ներքին էվոյլուցիան ընկալելու համար։ Այստեղ նույնպես Փարաջանովն աչքի է ընկնում իր պատկերավոր ու այլաբանական պատկերներով ու աշխարընկալմամբ։ Սերգեյ Փարաջանովի գրական ոճն ու յուրահատկությունը բնութագրելու համար կարելի Է հիշել Հակոբ Մնձուրու «Բառերով նկարչություն արեցի» խոսքը։

Additional information

Weight 1 kg