Description
Ոչ սովորական ծանոթությունը հայտնի հեռուստալրագրող վահե Գնունու հետ Սոնայի համար բախտորոշ եղավ: Մի քանի ամիս անց նա արդեն մտատանջվում էր՝ արդյո՞ք արժե հանուն սիրո զոհել իր արժանապատվությունը… Թվում է, թե ելք չկա այն բարդ վիճակից, որին նրան հասցրել էին զգացմունքները: Սակայն Սոնան ելքը գտնում է իր արժանապատվությունը պահելու, իր խելքի ու կանացի հմայքի շնորհիվ: Վիպակում մեծ տեղ է հատկացված կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների հոգեբանական վերլուծությանը:






