Description
Պատմավեպը նվիրված է Տիգրան Մեծի գահակալության նախաշրջանին և առաջին ժամանակներին: Հեղինակը պատմական նյութի ինքնատիպ մեկնաբանությամբ հնարավորություն է տալիս մտնելու հերոսների կյանքի շրջանակը, ապրելու նրանց արկածները, վերապրելու դրամատիկ իրադարձությունները, ճանաչելու այն ընթացքը, որով մեր մեծագույն արքան՝ բացառիկ պետական մտածողությամբ, դիվանագիտական հանճարով ու զորավարական տաղանդով, ստեղծեց Հայոց կայսրությունը:






