Verjin Khosk

$75.00

The Last Word

SKU: BLP0073L Categories: , , ,

Description

«Վերջին խոսքը» մեծ բանաստեղծի «Գիրք ճանապարհի»-ից հետո մինչև նրա եղերական վախճանը գրած ստեղծագործությունների ընտրանին է:
Դժոխային այդ տարիներին նրա գրիչը դարձել էր ավելի բեղուն, խոսքը՝ թանձր ու առնական, պատկերները՝ այլաբանական, բարդ, մռայլ, ժամանակը՝ Հայոց Հնադարից մինչև անորոշ ապագա, կերպարները՝ առասպելական և իրական,- հանճարներ և սիրեցյալներ, դահիճներ և զոհեր, դավանանքը՝ ժողովրդական, գիրը՝ կոշտ, քարագիր:
Գրքում առաջին անգամ տպագրվում են բազմաթիվ անտիպ բանաստեղծություններ և օրագրային գրառումներ: Բանաստեղծի ձեռագրերի պատճենները, տարբեր տարիների լուսանկարները և նշանավոր մարդկանց բնութագրումները ստեղծում են Չարենցյան յուրահատուկ մթնոլորտ:
Տեքստը իր հոր ձեռագրերի հիման վրա պատրատել է բանաստեղծի դուստր, գրականագետ Անահիտ Չարենցը:

Additional information

Weight 2.5 kg