Yerb Astghern en Vayr Enknum

When the Stars Fall into Place: A Novel

SKU: BLF0381 Categories: , ,

Description

Ֆլորա Սարեանի այս վէպի  հիմնական  թեման  անհատական,  հայրենեաց,  հողի  և համամարդկային սիրյո գեղարուեստական տարբեր դրսևորումների փորձ է: Վէպի բուն գործողութիւնները Ղարաբաղեան պատերազմն է,  որտեղ դրուած է  հայոց լինել-չլինելու հարցը:  Հեղինակը միտումնաւոր, թէ՞ ոչ, վէպը հիւսել է ոչ թէ պատերազմի արհաւիրքների, այլ՝ սիրոյ ու նրա դրսևորման բազում տեսակների վրայ, որոնք ապրում և անցնում են պատերազմի դաժան պայմաններում ու արհաւիրքների միջով:   Այստեղ է, որ Հայաստանում ու Ղարաբաղում երբեք չապրած հեղինակի երևակայութեան թռիչքն ու միջավայր ստեղծելու զարմանալի ու անսահման կարողութիւնը հիացնում է ընթերցողին: Վէպը ուշագրաւ է նաև նրանով, որ գլխաւոր հերոսը կին է, այն էլ արտերկրում ծնուած և հասակ առած կին: Ֆլորայի վէպում, ոչ միայն գլխաւոր հերոսը, այլ և կանանց բազում կերպարներ կան, որտեղ լիարժէք ներկայացւում են Ղարաբաղեան պատերազմում բերած իրենց անմնացորդ նուիրուածութեամբ, ինչու ոչ նաև կանացիութեամբ, որոնք իրենց  ամուսինների, եղբայրների և ընկերների կողքին, մեծ արժանապատւութեամբ կերտում են հայ կնոջ վեհ կերպարներ, մի բան, որին կարօտ էր մեր գեղարուեստական գրականութիւնը:  

Watch video of Book Release event at Abril Bookstore:

 

Additional information

Weight 2 kg