Description
Ռուբեն Սևակը թերևս միակն է արևմտահայ մեծ բանաստեղծների աստղաբուլից, որի ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը մինչև վերջերս մնում էր անհայտ կամ անտիպ: Ներկա ժողովածուն գրեթե ամբողջությամբ լրացնում է այս բացը: Ներկայացված են Ռ. Սևակի՝ մեզ հայտնի բոլոր բանաստեղծությունները: Բազմաթիվ ու արժեքավոր էջերով լրացվել է բանաստեղծի արձակը և հրապարակախոսությունը:
Ռուբեն Սեևակի երկերի երկրորդ հատորն ամբողջությամբ նվիրված է բանաստեղծի հարուստ նամակագրությանը, որի մի պատկառելի, թերևս, առավել արժեքավոր մասն են կազմում իր ապագա կնոջը՝ Յաննի Ապելին հասցեագրված նամակները: Յուրաքանչյուր մեծ բանաստեղծի նամակագրությունն, անշուշտ, նրա ստեղծագործության յուրովի շարունակությունն է, սակայն Ռուբեն Սևակի պարագայում այս սիրային նամակագրությունը պարզապես գրական գլուխգործոցի արժեք է ստանում: Սա իսկապես մի գեղեցիկ, պարյրարվեստ սիրավեպ է , որի նմանը կարող ենք գտնել եվրոպական մեծ արվեստագետների Շոպենի, Ժորժ Սանդի, Լիստի, Չայկովսկու և այլոց նամակագրության մեջ:
Այս հատորում ներկայացվող Ռուբեն Սևակի նամակների երեք քառորդից ավելին լույս է տեսնում առաջին անգամ:




