Description
Մենագրությունում, տարբեր երկրների արխիվներից քաղբած նորահայտ փաստաթղթերի և հրատարակված նյութերի օգտագործմամբ, քննական վերլուծության է ենթարկված Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման ու անկման, դաշնակից տերությունների, ինչպես նաև Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի անկախության ճանաչման և ապա ուրացման բարդ երևույթների պատմական ընթացքը:
Բացահայտված է Թուրքիայում շարունակվող հայերի ցեղասպանության պայմաններում հայ ժողովրդի նկատմամբ մեծ տերությունների վարած երկդիմի քաղաքականությունը 1917-1923 թվականներին, երբ Հայ դատի խնդիրը կրկին դարձել էր միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:






