Hayastani Patmakan Atlas

$65.00

Historical Map of Armenia: The Near East and Southern Caucasus from the 7th Century B.C. to the 21st Century

SKU: BAT0015 Categories: , , , , ,

Description

«Հայաստանի պատմական ատլասը» ունի մի արժանիք, որ դժվար է թերագնահատել՝ այն առաջին ժամանակակից ատլասն է, որը քարտեզների գրեթե կինեմատոգրաֆիական հերթագայության շնորհիվ (մի բան, որով գիտությունը դեռ աչքի չէր ընկել) հաջողությամբ կարողացել է ներկայացնել և աչքի համար գեղագիտորեն վեր հանել մի ժողովրդի ուղեգիծը, որի ճակատագիրը նրա համար նախասահմանել է հին և արդի աշխարհների պատմականորեն ամենազգայուն խաչմերուկներից մեկը՝ Սև ծովի, Կովկասի, Իրաքի և Միջերկրական ծովի միջակայքը։ Սշխարհաքաղաքական այս մշտականությունը բոլոր ժամանակներում հայերին բերել է .թե՛ բարեբախտություն, թե՛ դժբախտություն՝ նրաևց դարձնելով ոչ միայն խաշնարածներ և զիևվորներ, այլև՝ ևախաևձելի վաճառականներ։ Բայց այս աշխատությունը բավարարություն է բերում նաև մտքիև, որովհետև քարտեզներն ուղեկցող տեքստերը պարզ ծանուցումներ չեն, այլ համադրական տեքստեր են, որոնք հենց միայև իրենք իրենցով կկարողանային հայերի ամփոփ պատմությունը դառնալ։ Այս աշխատությունը քարտեզների միջոցով հրաշալիորեն ցույց է տալիս արտակարգ անկոտրում ոգին մի ժողովրդի, որը հայրենազրկվելով և բազմաթիվ անգամներ իր հարևաևների և իր ևվաճողևերի զոհը դառնալով՝ միշտ ձգտել է վերամիավորվել և երբեք չի կորցրել այև ամենը, ինչի շնորհիվ տարբերվել է մյուսներից՝ լեզվից մինչև մշակույթ, հասարակական կառույցի յուրատիպությունից մինչև հոգևոր ավանդույթներ։

Additional information

Weight 1.5 kg